20 հետաքրքիր փաստ կանանց մասին
1. Կանայք օրական արտասանում են 20 հազար բառ. 13 հազարով ավելի, քան տղամարդիկ:
2. Աշխարհի 20 ամենահարուստ կանայք իրենց կարողությունը ժառանգել են կա՛մ հորից, կա՛մ ամուսնուց:
3. Միջին վիճակագրական բրիտանուհին ունենում է 9 զույգ կոշիկ, բայց կրում է միայն 7-ը:
4. Կանայք իրենց կյանքի մոտ 1 տարին ծախսում են՝ մտածելով՝ «Ի՞նչ հագնել»:
5. Կանայք տարեկան լաց են լինում 30-64 անգամ, իսկ տղամարդիկ՝ 6-17 անգամ:
6. Իսրայելը միակ երկիրն է աշխարհում, որտեղ կանայք ենթարկվում են զինակոչի:
7. Կնոջ սիրտն ավելի արագ է բաբախում, քան տղամարդունը:
8. ԱՄՆ-ում ծննդաբերությունների 40 տոկոսը բաժին է ընկնում չամուսնացած կանանց:
9. Կանայք ավելի շատ համային ընկալիչներ ունեն, քան տղամարդիկ:
10. Կանանց միայն 2 տոկոսն են իրենց գեղեցիկ համարում:
11. 1900 թվականին կանայք առաջին անգամ մասնակցել են Օլիմպիական խաղերին:
12. Նիգերիայում կանայք միջինն ունենում են 7 երեխա:
13. Կանայք ավելի երկար են ապրում, քան տղամարդիկ, մասամբ, որովհետև նրանց իմուն համակարգն ավելի դանդաղ է ծերանում:
14. ԱՄՆ-ում բիզնեսների 30 տոկոսը պատկանում է կանանց:
15. ԱՄԷ-ում աշխարհում ամենամեծ գենդերային դիսբալանսն է. 219 տղամարդու հաշվով կա ընդամենը 100 կին:
16. Աշխարհում բոլոր կանայք աշխատում են 18 տրիլիոն դոլար, բայց ծախսում են 28 տրիլիոն:
17. Երկրներում, որտեղ ընտանեկան բռնությունը հանցագործություն չի համարվում, ապրում է 603 մլն կին:
18. «Մոխրագույնի 50 երանգ» գրքի գնորդների 80 տոկոսը կանայք են:
19. Աշխարհում միակ երկիրը, որն անվանվել է կնոջ պատվին, Սենթ Լյուսիան է, որը հայտնաբերվել է Կոլումբոսի կողմից 1502 թվականի դեկտեմբերի 13-ին, Սուրբ Լյուսիայի օրը:
20. Բրիտանական հետազոտությունները պարզել են, որ միջին վիճակագրական կինն իր կյանքի 17 տարիների ընթացքում դիետա է պահում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը