ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ ՎՏԲ-Հայաստան բանկն աշխատում է կանոնավոր ռեժիմով, ապահովված է իրացվելիությամբ և սպասարկում է իր ավանդներն անխափան կերպով։ Տվյալ պահին բանկը աշխատանքներ է տանում Բանկի քարտապանների պատշաճ և ամբողջական սպասարկումը ՀՀ տարածքում վերականգնելու ուղղությամբ։ Այս պահին Բանկի հաճախորդները կարող են ազատորեն գործառնություններ կատարել ՎՏԲ-Հայաստան բանկի բանկոմատներով, ինչպես նաև կատարել իրենց անհրաժեշտ փոխանցումները և վճարումները ՎՏԲ-Հայաստան բանկի մասնաճյուղերում կամ Բանկի հեռահար սպասարկման գործիքների միջոցով։ Գործարքների հետ կապված ավելի մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ՝ դիմելով Բանկին։

Նշենք նաև, որ ՎՏԲ-Հայաստան բանկը բավարար իրացվելի և կապիտալացված է, ինչպես նաև Բանկին ամբողջությամբ հասանելի են Կենտրոնական բանկի իրացվելիության մշտական տրամադրման բոլոր գործիքները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031