Կիևի մերձակայքում սպանվել է New York Times-ի լրագրողը․ ևս մեկ լրագրող վիրավոր է
Կիևի մերձակայքում՝ Իրպին շրջանում ամերիկյան New York Times պարբերականի լրագրող է սպանվել։ Սպանվածը 51-ամյա Բրենտ Ռենոն է։
Այս մասին տեղեկացնում է Guardian-ը։ Նշվում է, որ տեղեկությունը հաստատել է շրջանի ոստիկանապետը։
Ռուսական ուժերի կողմից հարձակման է ենթարկվել երկու լրագրող, նրանցից մեկը զոհվել է, մյուսը՝ վիրավորվել։ Վիրավոր լրագրողը հոսպիտալացվել է։