Բաժիններ՝

Թուրքիայում կայծակը հարվածել է Ստամբուլից Անթալիա մեկնած ինքնաթիռին

Թուրքական Haber Türk թերթի փոխանցմամբ՝ կայծակը հարվածել է «Թուրքական ավիաուղիներ» ընկերությանը (THY) պատկանող ինքնաթիռին, երբ վերջինս թռել է Ստամբուլում գտնվող Աթաթուրքի անվան օդանավակայանից: Միջադեպը գրանցվել է գիշերը՝ ժամը 02.00-ին:

Airbus 321 ինքնաթիռում գտնվել է 69 ուղևոր, որոնք ուղևորվում էին Անթալիա: Կայծակի հարվածը վախեցրել է նրանց: Այնուամենայնիվ, ինքնաթիռն առանց խնդիրների շարունակել է իր ճանապարհը և վայրէջք է կատարել Անթալիայի օդանավակայանում: Ինքնաթիռի տեխզննումն անսարքություններ չի հայտնաբերել ինքնաթիռում և այն առանց ուղևորների վերադարձել է Ստամբուլ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս