Ուկրաինայի ԿԲ-ն ՀՀ-ին խնդրել է հրաժարվել ռուսական «Միր» վճարային քարտերից
Ուկրաինայի Կենտրոնական բանկը դիմել է ռուսական «Միր» վճարային համակարգն ընդունող մի շարք երկրների, այդ թվում` Հայաստանի ԿԲ ղեկավարությանը, կոչ անելով կասեցնել գործարքներն այդ քարտերով: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հաղորդագրություն տարածել է Ուկրաինայի ԿԲ-ն:
Նման դիմում Ուկրաինայի ԿԲ-ն ուղղել է ոչ միայն ՀՀ-ին, այլև Թուրքիային, Տաջիկստանին, Ղրղզստանին, Ղազախստանին, Վիետնամին։
Հայտարարության մեջ նշվում է, որ բանկերին խնդրել են դադարեցնել «Միր» քարտերի ընդունումը և անհնարին դարձնել այդ քարտերի օգտագործումը էլեկտրոնային առևտրում և ֆիզիկական անձանց միջև փոխանցումներում: