Բաժիններ՝

Կանադան ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային

Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: Այդ մասին հայտնել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն: «Հենց նոր խոսել եմ նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:

Ես նրան հայտնեցի, որ Կանադան բարձր մասնագիտացված ռազմական տեխնիկայի եւս մեկ խմբաքանակ կուղարկի Ուկրաինային: Մենք նաեւ քննարկել ենք Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները եւ հումանիտար օգնությունն Ուկրաինային»,-Թրյուդոն գրել է իր Twitter-օգտահաշվում: Վարչապետի խոսքով՝ նա նաեւ Զելենսկուն հրավիրել է հանդես գալ Կանադայի խորհրդարանի առջեւ: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: Ի պատասխան Արեւմուտքը սահմանել է նոր հակառուսական պատժամիջոցներ: Մասնավորապես, դրա ներքո են հայտնվել մի քանի խոշորագույն բանկեր, ներառյալ «Սբերբանկ»-ը եւ ՎՏԲ-ն:

Եվրամիությունը, ԱՄՆ-ը, Կանադան եւ մի շարք այլ երկրներ երկինքը փակել են Ռուսաստանի ինքնաթիռների համար: Մի շարք պետական ընկերությունների համար դժվարացել են օտարերկրյա կապիտալի ներգրավման հնարավորությունները: Պատժամիջոցներ են սահմանվել բարձրտեխնոլոգիական ապրանքներ Ռուսաստան մատակարարելու վրա, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:-0-/56/ ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ, Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումները զարգացնում են հարձակումները: Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել է Ռուսաստանի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս