«Ռազմական գաղտնիք է, որի մասին ես չեմ ուզում բարձրաձայնեմ, կարևորը՝ իրավիճակը հիմա հանգիստ է». Խրամորթի գյուղապետ

Մարտի 8-ի երեկոյան Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի ուղղությամբ թշնամին կրկին կրակոցներ է արձակել։ 60 մմ տրամաչափի ականանետից 3 հատ ական է արձակել գյուղի ուղղությամբ։

168.am-ի հետ զրույցում Խրամորթի գյուղապետ Զորիկ Աբրահամյանն ասաց, որ այս պահին իրավիճակը հանգիստ է։

«Իրավիճակի մասին մենք տեղյակ ենք պահել վարչակազմի ղեկավարին, ռուս խաղաղապահներին։ Հիմա մարդիկ իրենց առօրյայով ապրում են, նորմալ է իրավիճակը»,- նշեց Զորիկ Աբրահամյանը։

Հարցին՝ արդյոք անհրաժեշտ չէ՞, որպեսզի ռուս խաղաղապահները դիրքեր տեղակայեն գյուղի ուղղությամբ, Զորիկ Աբրահամյանը պատասխանեց. «Դա ռազմական գաղտնիք է, որի մասին ես չեմ ուզում բարձրաձայնեմ։ Կարևորը՝ հիմա իրավիճակը հանգիստ է»։

Հիշեցնենք, որ փետրվարի 25-ին թշնամին բարձրախոսով խրամորթցիներին կոչ էր արել լքել գյուղը՝ ասելով, թե այն իրենց է պատկանում։

Փետրվարի 25-ից սկսած թշնամին գրեթե ամեն օր կրակում է գյուղի ուղղությամբ, դրան զուգահեռ՝ սադրանքների է դիմում նաև Նոր շենում։

Տեսանյութեր

Լրահոս