 
                        Չինաստանը չի աջակցել SWIFT համակարգից ՌԴ-ի անջատմանը
 
                                    ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինն այսօրվա ասուլիսում հայտարարել է, որ Չինաստանը հավանություն չի տալիս պատժամիջոցների կիրառմանը որպես հակամարտությունների կարգավորման միջոց:
Պատասխանելով SWIFT-ից Ռուսաստանին անջատելու Չինաստանի դիրքորոշման մասին հարցին՝ Վան Վենբինն ասել է․ «Չինաստանը չի աջակցում պատժամիջոցների կիրառմանը խնդիրների լուծման համար, և առավել ևս դեմ է միակողմանի պատժամիջոցներին, որոնք հիմք չունեն միջազգային իրավունքի մեջ»։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        