Բաժիններ՝

Բրազիլիայում սողանքների և հեղեղումների զոհերի թիվը գերազանցել է 150-ը

Բրազիլիայի Պետրոպոլիսում (Ռիո դե Ժանեյրոյի նահանգի լեռնային շրջաններ) ուժեղ անձրևների հետևանքով առաջացած սողանքների և հեղեղումների զոհերի թիվը հասել է 152-ի, որոնցից 27-ը անչափահասներ են: Այս մասին հայտնում է Globo հեռուստաալիքը ՝ վկայակոչելով փրկարարական ծառայությունները։ Ավելի վաղ հաղորդվել էր 136 զոհի մասին:

Փրկարարներին հաջողվել է փլատակների տակից դուրս բերել 24 փրկվածների, 165-ը շարունակում են անհետ կորած համարվել: Որոնումներում ներգրավված է 500 փրկարար, 200 ոստիկան, ինչպես նաև զինվորականներ և կամավորներ: Նրանց գնահատականներով՝ ողբերգությունից 4 օր անց ողջ մնացածների գտնելու շանսերը կազմում են ոչ ավելի, քան 7 տոկոս։ Որոնողական աշխատանքները շաբաթ օրը բարդացել են քաղաքը ծածկած ուժեղ մառախուղի և շարունակվող տեղումների պատճառով:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ արտակարգ ծառայությունները տեղեկություն են ստացել մոտ 190 սողանքների և 230 մանր միջադեպերի մասին, 80 բնակելի շենքերի վնաս է հասցվել, որոնցից առնվազն 54-ն ամբողջությամբ ավերվել են: Քաղաքի իշխանությունները, որտեղ երեքշաբթի 6 ժամում 260 մմ տեղումներ են տեղացել (ամսական նորմայից ավելի), սուգ են հայտարարել և արտակարգ դրության ռեժիմ սահմանել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս