Հոլիվուդյան նախաճաշ
Բաղադրիչներ
1. Կրուասան – 2 հատ
2. Ձու – 4 հատ
3. Կաթ – 1/2 բաժակ
4. Կարագ
5. Աղ, սև պղպեղ
Պատրաստման եղանակը
1. Ձվերը կոտրել ամանի մեջ, ավելացնել կաթը և լավ հարել։ Համեմել աղով և պղպեղով։
2. Տապակը տաքացնել, ձվածեղ պատրաստել:
3. Կրուսանները կիսել, դնել ձվածեղը: Կարելի է ավելացնել ավոկադո, լոլիկ, պանիր և խոզապուխտ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը