Հավի ապուխտ՝ տնային պայմաններում
Բաղադրիչներ
1. Հավի փափկամիս – 500 գ
2. Հավի ազդրամիս – 200-300 գ
3. Հավի լյարդ – 200 գ
4. Սխտոր – 3 պճեղ
5. Աղացած մշկընկույզ – 1 թ/գ
6. Աղացած համեմ – 1 թ/գ
7. Աղ, սև պղպեղ
8. Կաթ – 20 մլ
9. Բալզամիկ քացախ – 1 ճ/գ
10. Ժելատին – 8 գ
Պատրաստման եղանակը
1. Հավի փափկամիսը և սխտորը կտրատել, հարել բլենդերով:
2. Ստացված ֆարշը լցնել թասի մեջ: Հավի ազդրերից հեռացնել կաշին, միսն առանձնացնել ոսկորից: Մաքուր ազդրամիսը խորանարդաձև կտրատել, ավելացնել ֆարշին: Ավելացնել նաև համեմունքները, դնել մի կողմ:
3. Հավի լյարդը կտրատել և մի քանի րոպե տապակել բուսայուղով, հետո ավելացնել բալզամիկ քացախը և շոգեխաշել ևս 3 րոպե:
4. Լյարդը սառեցնել, ավելացնել ֆարշին: Ավելացնել ժելատինը, աղ և պղպեղ ցանել: Ֆարշը լավ հունցել: Եթե զանգվածը ծանր թվա, ավելացնել մոտ 20 մլ կաթ և նորից հունցել:
5. Ստացված զանգվածը տեղադրել թխելու համար նախատեսված թաղանթի մեջ, տալ երշիկի ձև: Դնել թխման համար նախատեսված տապակի մեջ և պատրաստել 180 աստիճան տաքացրած ջեռոցում մոտ 1 ժամ:
6. Ապուխտը պատրաստ է: Թողնել կաղապարի մեջ, մինչև լրիվ սառելը: Դրանից հետո ապուխտը հանել թաղանթից, փաթաթել փայլաթիթեղի մեջ և մեկ գիշեր դնել սառնարանը: Կարելի է մատուցել:
Պատրաստեց Անի Գաբուզյանը