Բաժիններ՝

Իրանը պաշտոնապես հրաժարվել է միջուկային զենքից

Ադրբեջանական Haqqin.az ինտերնետային թերթի փոխանցմամբ՝ Իրանի գերագույն ղեկավար ու հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենենին ֆեթվա (կրոնական հրաման) է արձակել միջուկային զենքի արգելման մասին: Այդ հրամանը պարտադիր է Իրանի կառավարության համար:

Այս մասին երեկ հայտարարել է Իրանի ԱԳՆ-ը: Վերջինիս հաղորդմամբ՝ այդ հրամանը կոչված է վեջ դնելու համար Իրանի կողմից ատոմային զենքի մշակման շուրջ ծավալված քննարկումներին: Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանպարաստը հայտարարել է, որ Արևմուտքը պետք է գիտակցի ողջ Իրանի համար այաթոլլահ Ալի Խամենեիի հրամանի կարևորությունը.

«Չկա ավելի բարձր բան, քան անձամբ հոգևոր առաջնորդի արձակած ֆեթվան: Դա կանխորոշում է միջուկային տեխնոլոգիաների ոլորտում մեր գործունեության հիմքը: Մենք բոլորս պարտավոր ենք պահպանել այն»:

Հիշեցնենք, որ ԱԷՄԳ-ի պատվիրակույունն այսօր ժամանում է Թեհրան: ԱԷՄԳ-ի ղեկավար Յուկիո Ամանոն նախապես հայտարարել է, որ լավատեսորեն տրամադրված չէ այդ այցի նկատմամբ՝ հույս հայտնելով, որ Իրանն ԱԷՄԳ-ի փորձագետներին թույլ կտա մուտք գործել «Փարչին» օբյեկտ, ուր որոշակի տվյալներով Իրանն իրականացրել է միջուկային փորձարկումներ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս