2013 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմելու են 3.7 միլիարդ դոլար
Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ 2013 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմելու են 3.7 միլիարդ դոլար: Այս մասին Նախարարների կաբինետի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Վերջինիս խոսքերով՝ նախորդ տարի բանակում իրականացվել են զգալի վերափոխումներ: Նա հիշեցրել է, որ 2012 թվականին Ադրբեջանի ռազմական ծախսերը կազմել են ավելի քան 3 միլիարդ դոլար, իսկ այս տարի դրանք հասցվելու են մինչև 3.7 միլիարդ դոլարի: Ալիևը Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելու համար մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին: