Ռուսաստանը չեղարկում է COVID-19-ով վարակվածների հետ շփված մարդկանց կարանտինը
Ռուսաստանում մարդիկ, ովքեր շփվել են COVID-19-ով վարակվածների հետ, այլևս ստիպված չեն լինի ինքնամեկուսանալ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսպիսով, ուժը կորցրած է ճանաչվել այն կետը, որով վարակվածների հետ շփված անձանց առջև պահանջ էր դրվում՝ գտնվել 7-օրյա կարանտինում։
Որոշումն ուժի մեջ կմտնի կիրակի օրը՝ փետրվարի 6-ին: