Անվարորդ տաքսիները Մոսկվայում պլանավորվում է գործարկել մինչեւ տարեվերջ
Մոսկվայում մի շարք երթուղիներում մինչեւ տարեվերջ պլանավորում են գործարկել անվարորդ տաքսիներ: Այս մասին հայտնել է տրանսպորտի հարցերով փոխքաղաքապետ Մաքսիմ Լիկսուտովը:
«Արդեն 2022 թվականին առանձին երթուղիներում կգործարկվեն «Յանդեքսի» անվարորդ տաքսիները»,- հաղորդել են Մոսկվայի տրանսպորտի եւ ճանապարհա-տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման դեպարտամենտի մամուլի ծառայությունում՝ վկայակոչելով Լիկսուտովի խոսքը:
Փոխքաղաքապետը հավելել է, որ Մոսկվայի քաղաքային դուման հավանություն է տվել մայրաքաղաքում փորձարարական իրավական ռեժիմ սահմանելու առաջարկությանը՝ անվարորդ տաքսիների թեստավորման համար:
«Հարկ է հասկանալ, որ «անվարորդների» ոչ մի բում առաջիկայում չի լինելու, բայց մենք կարծում ենք, որ հենց քաղաքային տրանսպորտը կարող է դրայվեր դառնալ այդ ուղղությամբ»,- նշել է Լիկսուտովը:
Փոխքաղաքապետը նաեւ հայտնել է, որ անվարորդ տրամվայի փորձարկումներ կմեկնարկվեն Մոսկվայում 2022 թվականին, մինչեւ տարեվերջ-հաջորդ տարվա սկիզբ այն կարող է աշխատանքն սկսել թեստային ռեժիմով:
«2022 թվականի վերջին-2023 թվականի սկզբին Մոսկվայում տրամվայը կարող է ընթանալ թեստային անվարորդ ռեժիմով»,-հաղորդել են մամուլի ծառայությունում: Անվարորդ տրամվայի ստեղծման աշխատանքներն իրականացվում են «Յանդեքս» ընկերության հետ միասին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: