Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող քրեական գործը. Վահե Դավթյան
Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը անդրադառնալով կառավարության նիստի որոշումներից մեկին, գրել է. «Այսօր կառավարության նիստին հայտարարվեց, որ նախագծվող Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու օպերատոր է հանդիսանալու «Հարավկովկասյան երկաթուղին»: Հիմա հասկանո՞ւմ եք՝ ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող քրեական գործը:
Ռուսական բիզնեսը պատժելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելով ու քրեական գործ հարուցելով՝ թավշիստները ստացան ժամանակավոր տեղեկատվական դիվիդենտ, մինչդեռ խորքային պրոցեսները լիովին այլ ուղղությամբ էին գնում (բարև, Պողոս):
Երկաթուղու հետապնդումը հմտորեն օգտագործվեց նաև Մոսկվայի կողմից, որն իր արտգործնախարար Լավրովի շրթերով 2020 թ. ապրիլի 21-ին հայտարարեց Ղարաբաղյան խնդրրի փուլային կարգավորման մասին՝ նույն ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի հանդեպ իրեն դաշնակցի պես չի պահում՝ որպես օրինակ բելերով երկաթուղու դեմ հարուցված գործը:
Անկախ ամեն ինչից, Հայաստանը Ադրբեջանին կապող երկաթուղու կառուցման համար շոշափելի քաղաքական նախադրյալներ այս պահին չկան: Երևանի պրոադրբեջանական խոսույթը դատարկաբանություն է, որին նույնիսկ պետք չէ ուշադրություն դարձնել: Երևանում և Բաքվում ոչինչ չի որոշվում: Իսկ այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում, այսօր շատ լուրջ խմորումներ են ընթանում ՀարավայինԿովկասի ապագայի շուրջ: Ու այդ ապագայի տեսլականները խիստ տարբերվում են մեկը մյուսից: Սա շատ երկար գործընթաց է, ուստի, զուսպ եղեք երկաթուղու կառուցմա նպայծառ ապագայի մասին խոսելիս»,-գրել է նա: