Forbes-ը հրապարակել է «Ռուսական անշարժ գույքի արքաներ» վարկանշային ցանկը. երկրորդ տեղը զբաղեցրել է Սամվել Կարապետյանը
Անշարժ գույգի ռուսական շուկայի առաջատարները 2021 թվականանին ավելացրել եմ իրենց եկամուտները 2020 թվականին գրանցած կորստից հետո: Այս մասին հետևում է Forbes-ի հրապարակած «ռուսական անշարժ գույքի արքաներ» վարկանշային աղյուսակից:
Ցանկում առաջին տեղը մի քանի տարի շարունակ զբաղեցնում է Գոդ Նիսանովի և Զարախ Իլիևի «Կիևյան հրապարակ» ընկերությունների խումբը: Այն ՌԴ-ում կոմերցիոն անշարժ գույքի խոշորագույն սեփականատերերից մեկն է և ներառում է այնծիսի նախագծեր, որոնցից են «Եվրոպեյսկի» առևտրաժամանցային կենտրոնը և «Ֆուդ սիթի» ցանցը: Ընկերության եկամուտը 2021-ն կազմել է 1,67 մլրդ դոլար (2020-ին` 1,28 մլրդ):
Երկրորդ տեղը զբաղեցնում է Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը եկամուտը, ամսագրի տվյալներով, կազմել է 615 մլն դոլար՝ 2020-ի 585 մլն դոլարի համեմատ: «Տաշիրը» միավորում է 200 ընկերություն, որոնք գործում են տնտեսության տարբեր ոլորտներում, այդ թվում՝ շինարարական, արտադրական, ֆինանսական և էներգետիկ:
Առաջատար եռյակը եզրափակում է Միխայիլ և Սայիդ-Սալամ Գուցերիևների «Սամֆար» խումբը, որը 2021-ին 510 մլն դոլարի եկամուտ է ունեցել:
Առաջատար հնգյակում են ընդգրկվել նաև Ալեքսանդր Կլյաչինի Gleden Invest ընկերությունը՝ 385 մլն դոլար եկամուտով և Ingka Centres (նախկին IKEA Centres)-ը, որը ղեկավարում է 45 առևտրի կենտրոն և 2021 թվականին 350 մլն դոլարի եկամուտ է գրանցել:
«Ռուսական անշարժ գույքի արքաներ» վարկանշային ցանկում Ռոման Աբրամովիչը հայտնվել է 19-րդ հորիզոնականում՝ 2021թ.-ին 105 մլն դոլարի եկամուտ գրանցելով: Ցանկն, ընդհանուր առմամբ, 30 հորիզոնականից է բաղկացած: