Բաժիններ՝

«Ասում են՝ դա միայն ծերերի մոտ է լինում, չգիտեմ՝ ինչու է ինձ հետ պատահել». Հռոմի պապը կատակել է վատ ինքնազգացողության վերաբերյալ

Չորեքշաբթի Հռոմի Ֆրանցիսկոս պապը Վատիկանում ավանդական ընդունելության ժամանակ բողոքել է ծնկի ցավից և ուխտավորներին ասել, որ այդ պատճառով չի կարողանա անձամբ ողջունել բոլորին, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

«Այսօր ես չեմ կարողանա ձեր մեջ քայլել՝ բոլորին բարևելու, աջ ոտքիս խնդիր կա՝ ծնկի կապանս բորբոքվել է, բայց ես կիջնեմ (բեմից), իսկ դուք մոտեցեք ողջույնի համար»,- ասել է պոնտիֆիկոսը, որը դեկտեմբերին դարձել է 85 տարեկան:

Միևնույն ժամանակ Ֆրանցիսկոս պապը կատակել է իր վատառողջության մասին:

«Ասում են՝ դա միայն ծերերի մոտ է լինում, չգիտեմ՝ ինչու է ինձ հետ պատահել»,- ներկաների ծափերի ներքո ասել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս