Բաժիններ՝

Պիրոգ, որը կպատրաստվի 30 րոպեում և կդառնա ձեր ամենասիրելին

Բաղադրիչներ

1. Շաքարավազ – 200 գ
2. Կարագ – 200 գ
3. Ձու – 3 հատ
4. Ալյուր – 400 գ
5. Աղ – 1 պտղունց
6. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
7. Վանիլին – 1 թ/գ
8. Ջեմ – 400 գ

Պատրաստման եղանակը

1. Կարագն ու շաքարավազը հարել՝ ավելացնելով մեկական ձու: Այնուհետև աստիճանաբար ավելացնել ալյուրը և շարունակել հարել. պետք է ստացվի փափուկ խմոր:

Կարդացեք նաև

2. Ստացված խմորը գնդի վերածել և բաժանել երկու մասի: Գնդերից մեկը դնել սառցախցիկը 30-40 րոպե, իսկ մյուսը գրտնակել կաղապարի չափով:

3. Առաջին շերտի վրա ջեմ լցնել:

4. Երկրորդ գունդը հանել սառցախցիկից և անցկացնել խոշոր քերիչով:

5. Թխել 30-40 րոպե, նախապես 180 աստիճան տաքացրած ջեռոցում: Մատուցել պաղպաղակի կամ սիրելի ըմպելիքի հետ միասին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս