Նուլանդն Ուկրաինայի շուրջ լարվածության թուլացման հույս է հայտնել
Միացյալ Նահանգները հուսով է, որ կարող է հասնել Ուկրաինայի շուրջ իրադրության դեէսկալացիայի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը:
«Ակնկալում ենք հասնել լարվածության թուլացման և դիվանագիտական ճանապարհով մի շարք հարցերում որոշակի առաջընթացի»,- Financial Times-ին տված հարցազրույցում ասել է Նուլանդը:
Նա հավելել է, որ ԱՄՆ-ն հուսով է՝ Ռուսաստանը շարունակելու է բանակցությունները: Նուլանդի կարծիքով՝ տվյալ պահին ԱՄՆ-ն և Ռուսաստանն «ուղղակի լսել են մեկը մյուսին», սակայն որևէ տեսակի համաձայնության գալու համար ժամանակ է հարկավոր: