Ուսման հրավեր՝ Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանից
Ճապոնիայի Ցուկուբայի համալսարանը հայտարարել է «Scholarship Program for Master’s Program in Economic and Public Policy» մագիստրոսական ծրագրի և կրթաթոշակների մասին:
Ծրագիրն ունի վերապատրաստման դասընթացի ձևաչափ, ուստի վերջինիս թիրախային խմբերն են՝ տնտեսության, առևտրի և ֆինանսների, հանրային քաղաքականության այլ ոլորտների պետական մարմինների աշխատակիցները:
Դիմումների ներկայացման վերջնաժամկետը 2022 թ. փետրվարի 3-ն է:
Կրթաթոշակների մասին առավել մանրամասն տեղեկատվության կարելի է ծանոթանալ հետևյալ հղումներով՝ ADB-JSP Scholarship և JJ/WBGSP Scholarship և կից փաստաթղթերից:
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ