Հայաստանում COVID-19-ի դեմ կատարվել է 1 միլիոն 660 հազար 256 պատվաստում

Հայաստանում հունվարի 2-ի դրությամբ COVID-19-ի դեմ կատարվել է 1 միլիոն 660 հազար 256 պատվաստում:  ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ առաջին դեղաչափ ստացել է 944 հազար 784 մարդ, երկրորդ դեղաչափ` 714 հազար 685 մարդ:

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար:

Պատվաստումներն անվճար են:

Տեսանյութեր

Լրահոս