Բաժիններ՝

Կոլորադոյի նահանգում հինգ մարդ է զոհվել հրաձգության հետևանքով

Դեկտեմբերի 27-ին առնվազն հինգ մարդ է սպանվել Դենվերում եւ մերձակա Լեյքվուդում (Կոլորադոյի նահանգ) հրաձգության մի քանի պատահարների հետեւանքով: Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքի տեղական մասնաճյուղը՝ վկայակոչելով ոստիկանությանը։

Դենվերի ոստիկանության դեպարտամենտի ղեկավար Փոլ Փեյզենի խոսքով՝ երեք մարդ հրաձգության զոհ է դարձել քաղաքի տարբեր մասերում, եւս երկուսը՝ վիրավորվել: Նաեւ հրաձգության հետեւանքով երկու մարդ է զոհվել Լեյքվուդում, որտեղ ավելի վաղ երեկոյան անհայտ անձը հրազենով վիրավորել է մի ոստիկանի:

Նախնական տվյալներով՝ հրաձգության բոլոր պատահարները կապված են մեկ հարձակվողի հետ, որը մահացել է Լեյքվուդում ոստիկանության հետ ընդարման ժամանակ եւ ներառվել սպանվածների ընդհանուր թվում:

«Այդ մարդն է պատասխանատվություն կրում այսօր երեկոյան տեղի ունեցած այս չափազանց դաժան հանցագործության համար»,- ասել է Փեյզենը, հաղորդել է ՏԱՍՍ -ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031