Տաք շոկոլադի պատրաստման ամենահետաքրքիր բաղադրատոմսը
Բաղադրիչներ
1. Կակաոյի փոշի – 1.5 ճ/գ
2. Կաթ – 300 մլ
3. Չիլի պղպեղ – 2 գ
4. Դարչին – 1/4 թ/գ
5. Մեղր – 1 ճ/գ
6. Աղացած մշկընկույզ – 1 պտղունց
Պատրաստման եղանակը
1. Կաթը լցնել փոքր կաթսայի մեջ և տաքացնել թույլ կրակի վրա, չեռացնել:
2. Կակաոյի փոշին լցնել բաժակի մեջ, խառնել չիլիի, դարչինի և մշկընկույզի հետ։ Ավելացնել տաք ջուր, խառնել. պետք է ստացվի միասեռ զանգված:
3. Չիլի պղպեղն անցկացնել մանր քերիչով: Համեմունքների զանգվածը և մեկ պտղունց չիլին ավելացնել կաթին, լավ խառնել: Հասցնել եռման աստիճանի, ավելացնել շաքարավազ կամ 1 թ/գ մեղր։ Քամել և լցնել բաժակի մեջ։
Պատրաստեց Անի Գաբուզյանը