Թեկնածու Անդրեաս Ղուկասյանը ցանկանում է բացահայտել Սերժ Սարգսյանին աջակցող թեկնածուների՞ն
ՀՀ նախագահի թեկնածու առաջադրված Անդրիաս Ղուկասյանը ընտրության բոլոր մասնակիցներին վաղն առաջարկելու է ինքնաբացարկ հայտնել։ Այս մասին տեղեկացնում է «Ա1+»-ը:
Ղուկասյանը դա անելու է Սերժ Սարգսյանին աջակցող թեկնածուներին բացահայտելու համար։
Դրանից հետո նա է դիմելու ԿԸՀ-ին, որպեսզի Սերժ Սարգսյանի թեկնածությունը չգրանցեն։ Նա գտնում է, որ Սարգսյանին առաջադրած ՀՀԿ-ն չի կարող հրաժարվելով «ընտրակեղծիքներով հարուստ իր պատմությունից»։
Եթե նրան չընդառաջեն, ապա Անդրիաս Ղուկասյանը պատրաստվում է հացադուլ անել։