Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ. Արման Թաթոյան
![](https://168.am/wp-content/uploads/2021/01/Arman-tatoyan-4.jpg)
Սիրելի՛ փաստաբաններ,
Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ:
Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:
Ես մշտապես նշել եմ, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։
Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբաններն իրավապաշտպան աշխատանքի անփոխարինելի գործընկերներ են:
Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ:
Արման Թաթոյան
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան