«Թրքահպատակների մերժման պրոցեսը այլևս սկսված է և այն արդեն անշրջելի է»․ Սայաթ Շիրինյան

Սայաթ Շիրինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թրքահպատակների մերժման պրոցեսը այլևս սկսված է և այն արդեն անշրջելի է։

Հեղափոխության իրականացման դասական սահմանումը մի փոքր խմբագրված հետևյալ տեսքն ունի՝ ներքևիններն այլևս չեն ուզում նիկոլախտով կառավարվել, իսկ վերևիններն այլևս չեն կարողանում առանց նիկոլիզմի կառավարել։

Նոյեմբերի 14-ին և դեկտեմբերի 5-ին՝ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունները փաստում են, որ հունիսի 20-ի ԱԺ ընտրությունները, իշխանությունների կողմից միանշանակ կեղծված էին և մի քանի անգամ գերազանցում էին մեզ բոլորիս հայտնի չափերը։

նիկոլն ու իր քայլառաստները ջախջախիչ պարտություն կրեցին հանրապետության երկրորդ և երրորդ քաղաքներում, Կապանում, Մասիսում, Աբովյանում, Ապարանում, ընդհանուր առմամբ՝ մոտ քսան խոշոր քաղաքներում։

Ժողովրդից ստացած մանդատից պարբերաբար խոսող նիկոլը, պարտվեց անգամ իր կողմից ապօրինի կալանքի տակ պահվող Առուշ Առուշանյան դաշինքին։

Որոշ խոշորացված համայնքներում որտեղ ՔՊ-ն է հաղթել, այն ստացել է ընտրությանը մասնակցածների մինչև 30 %-ի ձայնը, իսկ այդ դեպքում հարց է առաջանում, որտեղի՞ց նիկոլին 54% -անոց «պողպատյա» մանդատ։

Այս իշխանությունների համար, որպես հենարան են հանդիսացել գյուղաբնակները, բայց հիմա իրենք էլ են մերժում նիկոլին։

նիկոլն այլևս հենարան չունի, նրա իշխանությունը վաղուց սպառվել է։

Արդեն հաղթում է ժողովրդի բանականությունը։

Հասարակությունը դանդաղ, դժվարությամբ, բայց վերագտնում և վերականգնում է իր արժանապատվությունն ու ինքնասիրությունը։

Ժողովրդին պարբերաբար ու շարունակաբար խաբել հնարավոր չէ, ժողովրդի զայրույթն ու ցասումը կանգնեցնել հնարավոր չէ, և այն շուտով կքշի այս թրքահպատակներին։

Նիկոլիզմն այլևս տեղ չունի մեր հասարակության մեջ։

Իրական հեղափոխություն լինելու է, իշխանափոխություն՝ լինելու է։

Հոգեվարքի մեջ գտնվող իշխանությունը, հոգին կավանդի՝ երեք-չորս ամսից»։

Տեսանյութեր

Լրահոս