ԱՄՆ առնվազն 10 նահանգում տարածվել է կորոնավիրուսի օմիկրոն շտամը
Միացյալ Նահանգներում կորոնավիրուսի նոր շտամը՝ օմիկրոնը հայտնաբերվել է 50 նահանգից առնվազն 10-ում: Այս մասին հայտնել է The Wall Street Jounral-ը:
Նոր շտամով վարակման դեպքերի մեծ մասն արձանագրվել է այն անձանց մոտ, ովքեր վերջերս այցելել են Աֆրիկայի հարավային երկրներ: Սակայն առնվազն երկու նահանգում՝ Հավայիում և Մինեսոտայում, օմիկրոն է հայտնաբերվել անձանց մոտ, ովքեր չեն լքել ԱՄՆ սահմանները:
Վերջին օրերին Միացյալ Նահանգներում սկսել է նկատվել կորոնավիրուսով վարակման դեպքերի աճ:
ԱՄՆ-ում օմիկրոնով վարակման առաջին դեպքը գրանցվել է Կալիֆորնիա նահանգում: Քաղաքացին, ով ԱՄՆ էր վերադարձել Հարավաֆրիկյան Հանրապետությունից նոյեմբերի 22-ին, լիարժեք պատվաստված է եղել կորոնավիրուսի դեմ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ավելի վաղ հայտնել էր, որ նախնական տվյալներով՝ օմիկրոն շտամն ունի ավելի հեշտ է տարածվում: