Հրապարակում տոնածառը ճիշտ կլինի տեղադրել. Դավիթ Խաժակյան

Երևանի Հանրապետության հրապարակում ամանորյա տոնածառ, հավանաբար, կտեղադրվի: Լրատվամիջոցներին ասել էր Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։ Նրա խոսքով՝ հստակ որոշում կկայացվի առաջիկա օրերին։

«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Երևանի ավագանու նիստի ժամանակ անդրադառնալով տոնածառ տեղադրելու հարցին՝ իր տեսակետն այսպես հիմնավորեց.
«Հասկանալով հարցի նրբությունները, այդ թվում և՝ էմոցիոնալ որոշակի նրբություններ, ցանկանում եմ իմ և խմբակցության գործընկերների կարծիքը հայտնել. այդ միջոցառումները, որոնք կազմակերպվում են, դրանք երեխաների համար են, և պատերազմից մեկ տարի անց, մենք կարծում ենք, որ այն ճիշտ կլինի տեղադրել»:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս