Մերկելը համավարակների կանխման միջազգային համաձայնագիր կնքելու կոչ է արել
Գերմանիայի կանցլերի պաշտոնակատար Անգելա Մեկելը կոչ է արել համավարակների կանխման միջազգային համաձայնագիր կնքել, որը ներառեր նաեւ համապատասխան ջանքերի ֆինանսավորումը: Այդ մասին նա հայտարարել է նոյեմբերի 29-ին՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային վեհաժողովում։
«Մենք պետք է նախազգուշացման, հայտնաբերման եւ հակազդման գործում ջանքերի բարելավման՝ պարտադիր կատարման ենթակա եւ միջազգային իրավունքին համապատասխան միջոցներ նշենք համավարակի շուրջը համաձայնագրում»,- կարծում է Մերկելը: Նա կոչ է արել միասին աշխատելու այդ գլոբալ մարտահրավերների հաղաթահարման գործում:
Անցյալ շաբաթ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կորոնավիրուսի В.1.1.529 շտամը, որը հայտնաբերվել է Աֆրիկայի հարավում, նշել է հունական «օմիկրոն» տառով: ԱՀԿ-ի հայտարարոթյան մեջ ասված է, որ այդ տարատեսակն «ունի մեծ թվով մուտացիաներ, որոնցից մի քանիսն հարուցում են ԱՀԿ-ի անհանգստությունը»: Երիթավոր սպիտակուցում միանգամից մի քանի փոփոխությունները պոտենցիալ կերպով ունակ են դժվարացնելու հակամարմինների կողմից ախտածինի չեզոքացումը, ինչը կարող է ազդել պատվաստանյութերի արդյունավետության վրա: Բացի դրանից, նախնական տվյալների համաձայն, շտամը տարածման մեծ ունակություն ունի: Որպես նախագուշական միջոց մի շարք երկրներ հայտարարել են Աֆրիկայի հարավի պետությունների հետ ավիահաղորդակցության դադարեցման մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: