Բաժիններ՝

Մբապեն ինքնակենսագրական է թողարկել կոմիքսների տեսքով

Նույնիսկ կա հատված Զիդանի ու Կրիշտիանուի հետ հանդիպման մասին։

Հոկտեմբերի կեսերին Կիլիան Մբապեն հայտարարեց իր ինքնակենսագրականի թողարկման մասին, բայց գնաց անսովոր ճանապարհով՝ նա որոշեց այն թողարկել կոմիքսների տեսքով։ Դա անելու համար Մբապեն նույնիսկ հիմնեց իր սեփական հրատարակչությունը, որը կոչվում է KM, այն պատճառով, որ նա չկարողացավ գտնել մի ընկերություն, որը պատրաստ կլինի իր վրա վերցնել հրատարակությունը:

Մեկ ամիս անց լույս տեսավ անսովոր ինքնակենսագրություն։ Կիլիանն այն ներկայացրել է անձամբ, իսկ Instagram-ի մեկնաբանություններում նրան շնորհավորել են Պրեսնել Կիմպեմբեն, Քարիմ Բենզեման և Ջիբրիլ Սիդիբեն։ Ինքնակենսագրականի տպաքանակը 300000 օրինակ է։

Կոմիքսը վերնագրված է Je m’appelle Kylian (Իմ անունը Կիլիան է): Այն պատմում է ֆրանսիացի ֆուտբոլիստի՝ Մբապեի կյանքի բոլոր փուլերում տարբեր հերոսներով՝ ծնողներից մինչև ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Հելաիֆիի մասին:

Կոմիքսում, օրինակ, մանրամասն նկարագրված է Կիլիանի կյանքի այն շրջանը, երբ նա գնացել է Մադրիդի «Ռեալի» մարզաբազա, որտեղ հանդիպել է իր կուռքին՝ Կրիշտիանու Ռոնալդուին։ Նույնիսկ Մոնակոյի նախկին փոխնախագահ Վադիմ Վասիլևի դիրքորոշումը կա Մբապեի տրանսֆերի վերաբերյալ. ակումբի ֆունկցիոները Կիլիանին բացատրում է, որ ՊՍԺ-ի առաջարկը չափազանց լավն է, որպեսզի մերժվի:

Ի լրումն Մբապեի կյանքի հիշարժան դրվագների, կոմիքսում հստակ շեշտադրվում են կյանքի դասերը, որոնք Մբապեի ծնողները սովորեցրել են նրան իր կյանքի ընթացքում՝ հստակ դիդակտիկ ուղերձ ընթերցողների համար:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս