Վրաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 61 մարդ
                                    Վրաստանում նոյեմբերի 27-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 4058 նոր դեպք: Ինչպես փոխանցում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 835 հազար 306 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2157 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 61 մարդ, ընդհանուր մահերի թիվը 11 871 է:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    