ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ
ՊԵԿ նախկին նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է Արմավիրի մարզպետ: Նշանակման որոշումը հրապարակվել է Կառավարության գրավոր քվեարկության հարցերի բաժնում:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 160-րդ հոդվածի 2-րդ մասով և «Տարածքային կառավարման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է Էդվարդ Հովհաննիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ»:
Հիշեցնենք, որ Արմավիրի նախկին մարզպետ Համբարձում Մաթևոսյանը երեկ նշանակվեց ՀՀ փոխվարչապետ: Իսկ Էդվարդ Հովհաննիսյանը ՊԵԿ նախագահի պաշտոնից ազատվել էր 2020 թ. հունիսի 5-ին: