Պուտինը հանդիպում է անցկացնում Ալիևի հետ Սոչիում

Սոչիում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Հենց նոր սկսել է նախագահ Պուտինի հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպման ավարտին սպասվում է Պուտինի, Ալիևի և ՀՀ վարչապետ Փաշինյանի հանդիպումը»,- հայտնել է Պեսկովը:

Եռակողմ հանդիպումից հետո Պուտինն առանձնազրույց կունենա Փաշինյանի հետ:

Տեսանյութեր

Լրահոս