Բաժիններ՝

ԱՄՆ-ի Arleigh Burke էսկադրային հրթիռակիրն ուղևորվում է Սև ծով

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51) էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը:

«Arleigh Burke-ը(DDG-51) սկսել է հյուսիսային ուղղությամբ անցումը Սեւ ծով՝ տարածաշրջանում ՆԱՏՕ-ի դաշնակիցների եւ գործընկերների հետ աշխատանքն սկսելու համար»,- ասված է հրապարակման մեջ:

Սեւ ծովի ջրատարածքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի նավերին հետեւում են Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի ուժերն ու միջոցները: ՌԴ-ի պաշտպանության նախարարության գնահատմամբ՝ ջրատարածքում ամերիկյան ռազմանավերի գործողություններն ապակայունացնող գործոն են դառնում տարածաշրջանում, դրանց նպատակներից մեկն Ուկրաինայի տարածքի ռազմական յուրացումն է: Ռուսաստանի զինված ուժերն անընդհատ հսկում են իրավիճակը, ընդգծել են պաշտպանության նախարարությունում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս