ԱՀԿ-ից հայտնել են՝ ովքեր են կորոնավիրուսի հիմնական տարածողները
Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:
«Չպատվաստված մարդիկ վիրուսի հիմնական տարածողներն են: Մենք բոլորին կոչ ենք անում. ով պատվաստվելու իրավունք ունի՝ օգտվել այդ հնարավորությունից եւ պարտադիր անցնել պատվաստման լրիվ ցիկլը: Դա հատկապես կարեւոր է առաջնահերթ խմբերի համար, ինչպիսիք 60 եւ ավելի բարձր տարիքի մարդիկ են, ինչպես նաեւ՝ թույլ իմունիտետ ունեցող անձինք»,-հայտարարել են բյուրոյում:
Գործակալության զրուցակիցը հավելել 1, որ ավելի ու ավելի շատ հետազոտություններ են ցույց տալիս բազմաթիվ կանխարգելիչ միջոցների արդյունավետությունը: Մասնավորապես, դիմակների կրումը եւ ինքնին կարեւոր է հաստատությունների օդափոխումը, բայց այլ միջոցների հետ համատեղ օգտագործման դեպքում դրանց ազդեցությունը բազմակի ուժեղանում է:
«Կանխարգելիչ բոլոր միջոցների կիրառումը՝ դիմակների կրումը, ձեռքերի եւ շնչուղիների հիգիենան, ֆիզիկական հեռավորության պահպանումը, հաստատություններում համապատասխան օդափոխությունը, թեստավորումը, շփումներին հսկելը, կարանտինը, մեկուսացումը եւ կանխարգելման մյուս միջոցներն ու վարակի վերահսկումը, ապահովում է վիրուսից հասարակության առավելագույն պաշտպանությունը»,-ընդգծել են ԱՀԿ-ում: