 
                        Ջերմուկում կտեղադրվի Վազգեն Սարգսյանի՝ Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը
 
                                    Ջերմուկում կտեղադրվի ռազմական և քաղաքական գործիչ, սպարապետ Վազգեն Սարգսյանի քանդակը: Այս մասին նշված է Վայոց Ձորի մարզի Ջերմուկի համայնքապետարանի կայքում:
Նշված է, որ հուշարձանը կլինի Շուշիում տեղադրված քանդակի կրկնօրինակը՝ քանդակված Լևոն Թոքմաջյանի կողմից (նույն նյութից)։
Նախաձեռնությունը Ջերմուկ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահագն Արսենյանինն է՝ Վազգեն Սարգսյանի ընտանիքի հետ պայմանավորվածությամբ ու համագործակցությամբ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        