Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտաշես Թումանյանը նշանակվել է վարչապետի խորհրդական։ Այդ մասին տեղեկացրել է e-gov.am-ը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով՝
Արտաշես Թումանյանին նշանակել վարչապետի խորհրդական»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Արտաշես Թումանյանը զբաղեցնում էր Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի դեսպանի պաշտոնը։

Տեսանյութեր

Լրահոս