Բաժիններ՝

Հայտարարվել է մթնոլորտի աղտոտվածության ամենաբարձր մակարդակով քաղաքը

Պակիստանի Լահոր մեգապոլիսն առաջատարն է աշխարհում ամենաաղտոտված մթնոլորտով քաղաքների ցուցակում: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնում է Շվեյցարիայի IQAir օդի որակի դիտազննման առցանց պլատֆորմը։

Պորտալի տվյալներով՝ Լահորի օդում PM2,5 պինդ մասնիկների պարւնակությունը ներկայումս 38,6 անգամ գերազանցում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տարեկան նորմաները: Օդի որակի պաշտոնական ինդեքսի(AQI) համաձայն՝ մթնոլորտի աղտոտվածության աստիճանով Լահորին միջազգային հսկիչ մարմինները տվել են բալերի ամենաբարձր քանակությունը՝ 397:

Աշխարհի ամենաաղտոտված քաղաքների ցուցակում երկրորդ տեղն զբաղեցրել է Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորը, Հնդկաստանի Կալկաթան հայտնվել է երրորդ, Նյու Դելին՝ չորրորդ հորիզոնականում:

Հինգերորդ տեղում է Պակիստանի եւս մեկ քաղաք՝ Կարաչին: Օդի որակի AQI ինդեքսի համաձայն՝ աղտոտվածության պարունակության 301-ից բարձր մակարդակը համարվում է վտանգավոր առողջության համար: Օդի որակը գնահատվում է դրանում 10 միկրոմետրից (PM10) պակաս տրամագծով կախյալ մասնիկների եւ 2,5 միկրոմետրից (PM2,5) պակաս տրամագծով մասնիկների պարունակությամբ:

Առաջինների թվին են դասվում փոշին, ծաղկափոշին եւ բորբոսը, երկրորդների թվին՝ այրման արգասիքները եւ օրգանական մասնիկները: Կախյալ մասնիկները լուրջ սպառնալիք են ներկայացնում մարդու առողջության համար, քանի որ դրանք ունակ են ներթափանցելու խորը թոքեր եւ նստվածք տալու այնտեղ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս