Բաժիններ՝

Գերմանիայում «կանաչները», սոցիալ-դեմոկրատները և լիբերալները համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը

Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, «Կանաչները» եւ Ազատ դեմոկրատական կուսակցությունը վերջնականապես համաձայնեցրել են կոալիցիոն պայմանագիրը, որն ընկած կլինի երկրի ապագա կառավարության աշխատաքի հիմքում: Ինչպես նոյեմբերի 24-ին հաղորդել է DPA գործակալությունը, փաստաթուղթը 15:00-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին) կներկայացվի մամուլի ասուլիսում։

Մասնավորապես, պայմանագրում արձանագրված է նախարարական պորտֆելների բաշխումը, նկարագրված են ներքին եւ արտաքին քաղաքականության ասպեկտները, կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի սցենարները, համավարակի հակազդման լծակները: ԶԼՄ-ներ թափանցած լուրերի համաձայն՝ որոնք հրապարակվել են անցած օրերին, ԳԴՀ-ում կհայտնվի նոր՝ կլիմայի եւ էերգետիտկայի նախարարություն: Այն կգլխավորի «Կանչների» համանախագահ Ռոբերտ Հաբեկը:

Այդ կուսակցության մյուս համանախագահին՝ Անալենա Բերբոկին, կանցնի արտգործնախարարությունը: ԳՍԴԿ-ն, ԱԴԿ-ն եւ «Կանաչները» կոալցիայի շուրջը բանակցություններ են վարում սեպտեմբերի 28-ից: Սկզբնապես ենթադրվում էր, թե դրանք կավարտվեն նոյեմբերի 23-ին, բայց եզրափակիչ փուլը ձգվել է մինչեւ խոր գիշեր՝ առանց որեւիցե արդյունքի համաձայնության: Հաջորդ կանցլերն, ինչպես ենթադրվում է, կդառնա սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը, հաղորդել էՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս