Բաժիններ՝

Աշոտ Փաշինյանն աշխատանքի կանցնի իսրայելական ընկերությունում

Իսրայելում բարձր տեխնոլոգիաների ոլորտի աշխատողների սուր պակասը լրացնելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ երկրի բարձր տեխնոլոգիական մարդկային ռեսուրսների աութսորսինգ ծառայությունը՝ Webiz-ը, այժմ ընդլայնում է իր գործունեությունը՝ Երևանում բացելով իր մասնաճյուղը: Իսրայելական nocamels.com կայքի փոխանցմամբ, սեպտեմբերին իսրայելական ընկերությունը հայտարարել է, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում տեխնոլոգիական անձնակազմի հավաքագրման և վերապատրաստման կենտրոնի ստեղծումը մոտ 200 վրացիների համար պաշտոններ է  ապահովել իսրայելական առաջատար բարձր տեխնոլոգիական ընկերություններում:

Ըստ իսրայելական լրատվամիջոցի հրապարակման, Webiz-ը ներկայումս ավարտում է իր մասնաճյուղի հիմնումը Հայաստանի մայրաքաղաք Երևանում և բացել է տեղական Webiz ակադեմիան: Ընկերությունը վարձել է տեղական մենեջերների, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի որդի Աշոտ Փաշինյանին, որը որպես մենեջեր կզբաղվի շնորհալի մասնագետներին գտնելու աշխատանքով։ Հայաստանի մասնաճյուղը կղեկավարի իսրայելական թիմը։

Կազմակերպության գլխավոր տնօրեն Էյալ Բար-Օզը նշել է, որ իրենց  հավաքագրած աշխատողների պահանջարկը կտրուկ աճել է, ուստի Հայաստանում մասնաճյուղի բացումը կօգնի Իսրայելին լրացնել այդ երկրում ՏՏ մասնագետների պակասը, հատկապես՝ կիբերանվտանգության, արհեստական բանականության և տվյալների բազաների ոլորտներում: Նա նաև հավելել է, որ իրենց թիրախն է՝ մինչև մյուս տարեվերջ   հավաքագրել 100-200 ծրագրավորող:

Տեղեկացնենք նաև, որ Փաշինյանի դուստր Մարիամ Փաշինյանը ևս աշխատում է ՏՏ ոլորտում, մասնավորապես՝ Digitain ընկերությունում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս