Խոստացե՞լ ես, որ մեր թիկունքում թուղթ չես ստորագրելու, բեր տեսնենք՝ այդ ի՞նչ թուղթ ես ստորագրելու. Բագրատ Եսայան

«Ապրում ենք ծուռ հայելիների թագավորությունում: Ողբերգությունն այն է, որ այն մարդիկ, ովքեր խառնաշփոթի, խուճապի, վախեցած զինվորի կերպարի հեղինակներն են, հիմա մեղադրում են Դաշնակցությանը և ընդդիմությանը, որ՝ դուք եք խառնաշփոթի պատճառը: Ո՞ւմ պատճառով է այս վիճակը:  Ձեր իշխանության գոյությամբ է պայմանավորված թուրքի լկտիությունը»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը:

Նա ցավ հայտնեց, որ 30 տարվա իշխանությունը չկարողացավ ազգայինը պահել. «Որովհետև իր այսրոպեական շահի համար պայքարել է ազգայինի դեմ: Շարունակում էին «Նվագախմբի տղաներ»-ը ցույց տալ, «Զանգեզուր»-ը, և այդ գաղափարական թեզով փորձում էին պայքարել դաշնակցության ու ազգայինի դեմ: Մեջտեղ բերեցին արհեստական կուսակցություններ, արհեստական գաղափարներ, արժեքներ:

Ու այսօր ունենք ապազգային, դավաճան, ուղեղով թուրք մի փոքր հատված, ովքեր ամեն ինչ անում են՝ օգտագործելու ուղեղով բոլշևիկ մեր ժողովրդի մի զգալի հատվածի, որն ունի թշնամանք նրանց հանդեպ, ով իրենցից լավ է ապրում: Փաշինյանը տալու գաղափարախոսն է: Ինքը եկել է  հանձնելու գաղափարախոսությամբ. թղթով, թե առանց թղթի՝ տալիս է:

Չմոռանանք, որ դեկտեմբերին ԱԺ-ում խոստովանական ցուցմունք տվեց, որ՝ այո, ես եմ հրաման տվել՝ հակառակ թղթին, հետ գա զորքը, այնինչ, եթե այն ժամանակ զորքը կանգնած լիներ Կովսականում, առնվազն Կապանից թուրքը հեռու կլիներ, չէ՞: Եթե մենք կանգնած լինեինք Սանասարում, այսօր Գորիսը, Խնձորեսկը վտանգված չէին լինի: Հիմա ես հասկանում եմ զայրույթը, որ ասում են՝ թո՞ւղթ ես ստորագրելու, խոստացե՞լ ես, որ մեր թիկունքում թուղթ չես ստորագրելու, բեր տեսնենք՝ այդ ի՞նչ թուղթ ես ստորագրելու»:

 

Տեսանյութեր

Լրահոս