«Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից»․ Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կապիտուլյանտների առաջնորդը բազմիցս «կուրծք էր ծեծում», թե Թուրքիայից դրական ազդակներ է ստանում։ Նա Վրաստանի վարչապետի միջոցով Թուրքիայի ղեկավարին «խաբարներ» էր ուղարկում։ Բանավոր պայմանավորվածության արդյունքում Սյունիքից ներս բերեց ադրբեջանցիներին։
Սեւ լճի 30% կորցնելուց հետո հրաժարվեց պաշտպանություն կազմակերպել։
Հրապարակային առաջարկում էր «հայելային» եղանակով մեր զորքերի նահանջը մեր պետական սահմաններից։
Ու այսքանից հետո «հանկարծ» հասկացավ ,որ «դրական ազդակներ ուղարկող» Թուրքիան նախապայմաններ է դնում ։
Փաստերը հուշում են,որ նա իր աթոռը պահպանելու համար կարող էր բոլորին ամեն ինչ խոստանալ, իսկ հետո փորձել «թռնել» խոստումը կատարելուց։ Նա թաղել է հայկական օրակարգն ու շարժվում է բոլորի, այդ թվում ՝ թուրքերի օրակարգով։
Թուրքական օրակարգի սպասարկման սցենարի մեջ է մտնում՝ անգործություն դրսեւորելով թշնամուն հանձնել Սյունիքի ճանապարհները, կարեւոր բարձունքները, Գորիս-Կապան հատվածում ադրբեջանական մաքսակետերի տեղակայումը,բանավոր խոստումներ տալն ու կեղծ հայրենասիրական պաթոսի ուղեկցությամբ «պատերազմով» հերթական՝ այս ամգամ ՀՀ-ում պարտության արձանագրումը։
Նա բերում է հերթական կապիտուլյացիան՝ պատերազմով կամ ստորագրությամբ։
Թուրք-ադրբեջանական տանդեմին մեր հայրենիքից հեռացնելու համար, նախ և առաջ անհրաժեշտ է ազատվել ազգակործան ու պետականաքանդ ռեժիմից»։