Գինցբուրգը գնահատել է կորոնավիրուսի դեմ «երկարաժամկետ» պատվաստանյութի հայտնագործման ժամկետները

COVID-19-ի դեմ հինգից մինչեւ տասը տարի գործողությամբ պատվաստանյութի հայտնագործումը կախված է այն վիրուսի շտամներից, որոնց պետք է բախվենք: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել է Գամալեյայի անվան համաճարակաբանության եւ մանրէաբանության ազգային գիտահետազոտական կենտրոնի (ՀՄԱԳՀԿ) տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Հասկանում եք, ամեն ինչ կախված է նրանից, թե կորոնավիրուսի ինչպիսի շտամի դեմ ենք մենք պայքարում:

«Սպուտնիկ V»-ի գործողության ժամկետն այն շտամների դեմ, ինչպիսին ուհանյան եւ հետագա տարբերակներն են, մենք մեծ հույս ունեինք, որ կլինի ոչ թե մեկ տարի եւ, կարող է, ոչ թե երկու տարի, այլ անհամեմատ ավելի երկար: Որովհետեւ հիշողության բջիջները, ամենայն հավանականությամբ, պահպանվում են շատ երկար: Բայց շտամն այնպես է փոխվել, որ նա հեռացել է հարձակումից, որը կարող են կազմակերպել հակամարմինները, եւ որոնք սինթեզվում են հիշողության բջջիջներով: Ուստի այդ պատվաստանյութը հարկ է կես տարին մեկ անգամ ներարկել:

Ամեն բան կախված է այն բանից, թե վիրուսի ինչպիսի տարբերակների հետ ենք մենք բախվում»,-ասել է նա, պատասխանելով այն հարցին, թե կան արդյոք կորոնավիրուսի դեմ այնպիսի պատվաստանյութ ստեղծելու նախադրյալներ, որը կարելի կլինի ներակրել ոչ թե կես տարին մեկ անգամ, այլ հինգ կամ տասը տարին մեկ անգամ: Կորոնավիրուսի դեմ պատվաստումն անցկացվում է ՌԴ-ի բոլոր տարածաշրջաններում: Ռուսաստանի առողջապահության նախարարությունը 2020 թվականի օգոստոսին գրանցել է կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը:

Այն ստացել է «Սպուտնիկ V» անվանումը. մշակվել է Գամալեյայի անվան ՀՄԱԳՀ կենտրոնում: Նաեւ Ռուսաստանում COVID-19-ի դեմ ստեղծվել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի «Վեկտոր» կենտրոնի «ԷպիՎակԿորոնա»-ն եւ «ԿովիՎակ»-ը, որը մշակվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի կողմից: Մայիսի սկզբին հայտնի է դարձել «Սպուտնիկ Լայթ» հայրենական չորրորդ պատվաստանյութի մասին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:ա

Տեսանյութեր

Լրահոս