Բաժիններ՝

Ճապոնիայում կորոնավիրուսի դելտա շտամը կարող էր ինքնաոչնչանալ

Ճապոնիայի կենտրոնական մասի Նիիգատայի համալսարանի հետազոտողները ենթադրություն են հայտնել, թե երկրում նոր կորոնավիրուսի դելտա շտամի տարածումը կարող էր դադարել դրա ինքնաոչնչացման հետեւանով: Այդ մասին ասված է նոյեմբերի 22-ին Sankei Shimbun-ի հոդվածում։

Ճապոնացի գիտնականների տեսության համաձայն՝ շտամի համագենում կուտակվել են չափազանից շատ մուտացիաներ, որոնք հանգեցրել են nsp14 առանցքային սպիտակուցի աշխատանքի փոփոխության, սպիտակուց, որը պատասխանատու է վիրուսի կազմության մեջ սխալների ուղղման համար: Այդ պատճառով սպիտակուցը դադարել է գոծել նորմալ կերպով, ինչն, իր  հերթին, հարուցել էանկանոնություններ շտամի վերարատադրության գործընթացում եւ, որպես հետեւանք՝ դրա ինքնաոչնչացման:

Ճապոնիայում կորոնավիրուսով վարակումների թվի խոշոր բռնկում է արձանագրվել հուլիսի վերջին` օգոստոսի սկզբին, երբ Տոկիոյում տեղի էին ունենում Օլիմպիական խաղերը: Երկրում կանոնավորապես նորանում էր ախտահարվածների քանակի օրական աճի հակառեկորդը, սակայն սեպտեմբերին դրությունն զբալիորեն բարելավվել է: Այժմ Ճապոնիայում համաճարակի էական անկում է դիտվում. նոյեմբերի 21-ին, օրինակ՝ արձանագրվել է ախտահարման ընդամենը 143 նոր դեպք: Դա օգոստոսի վերջի առավելակետային ցուցանիշների շորջ 1 տոկոսն է, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս