Այս պահին Նախիջևանում հավելյալ կուտակումներ չկան, սակայն Ալիևի կողմից հրամանատարներին պարգևատրելը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. Կարեն Հովհաննիսյան

Տարբեր լուրեր են շրջանառվում, որ թշնամին Նախիջևանում հավելյալ զորք է կուտակել։ Այս մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել նաև Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը։

168.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ այս պահին իր ունեցած տվյալների համաձայն՝ Նախիջևանում տեղակայված զորքից զատ, հավելյալ զորք չի տեղակայվել։

«Սակայն պետք է հաշվի առնենք մեկ կարևոր հանգամանք, որ Ալիևը շռայլորեն պարգևատրում է Նախիջևանի զորքի հրամանատարներին։ Այս ամենը շարքային քաղաքացիների համար գուցե նորմալ երևույթ թվա, սակայն փորձագիտական շրջանակների համար սա լուրջ մտահոգության տեղիք է տալիս»,- նշեց Կարեն Հովհաննիսյանը։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին թշնամին ռազմական ագրեսիայի էր դիմել Սյունիքի մարզում,  որի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, վիրավորներ, գերեվարվածներ և անհետ կորածներ։ Այս պահին այնտեղ իրավիճակը հարաբերականորեն կայուն է։ Սյունիքի ռազմական ագրեսիայից հետո, թշնամին կրակոցներ էր արձակել նաև Տավուշի մարզի ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս