«Գեոպոլիտիկ խաղերի կծիկը մեր շուրջն էլ ավելի է սեղմվում»․ Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը։

Հ.Գ. Այսօր նման հնարավոր հանդիպման մասին խոսելիս՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասել է, որ այն հնարավոր կլինի, երբ կողմերի միջև լինի կոնսենսուս։

Ու ահա ԵՄ նախաձեռնությամբ նման հանդիպում արդեն նախատեսված է։

Ինչպես և կանխատեսում էի, գեոպոլիտիկ խաղերի կծիկը, իսկ իրականում՝ սարդոստայնը, մեր շուրջն էլ ավելի է սեղմվում»։

Տեսանյութեր

Լրահոս