Բայդենը կփոխանցի իր լիազորությունները Հարիսին հոսպիտալում անեսթեզիայի ներքո գտնվելու ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժամանակավորապես կփոխանցի իր լիազորությունները փոխնախագահ Քամալա Հարիսին հոսպիտալում պլանային բժշկական միջամտությունների նպատակով անեսթեզիայի ներքո գտնվելու ժամանակ: Այդ մասին ուրբաթ հայտնել են Սպիտակ տնից:
«Ինչպես նախագահ Ջորջ Բուշի օրոք 2002 եւ 2007 թվականներին, սահմանադրությամբ սահմանված ընթացակարգի համաձայն՝ նախագահ Բայդենը կփոխանցի իր լիազորությունները կարճ ժամանակահատվածով՝ անեսթեզիայի ներքո գտնվելու ընթացքում»,-տեղեկացրել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին: Ուրբաթ Բայդենը կանցնի պլանային բուժզննում:
Քամալա Հարիսը կաշխատի իր գրասենյակից: Բայդենի առողջական վիճակի մասին Սպիտակ տունը կհայտնի ավելի ուշ: