Քասախում լարված վիճակ է. բնակիչները բողոքում են համայնքապետի ՔՊ–ական ԺՊ–ի դեմ․ ՈՒՂԻՂ
Կոտայքի մարզի Քասախ համայնքում մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է, բնակիչները բողոքում են համայնքապետի նոր ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ։ Բողոքի ակցիայի մասնակիցներից մի կին 168.am-ի հետ զրույցում ասաց, որ այս պահին մեծ թվով ոստիկանական ուժեր են կոնտրոնացված համայնքապետարանի մոտ։
«Այստեղ են նաև կարմիր բերետավորները և ԱԱԾ աշխատակիցներ։ Իրավիճակը գնալով լարվում է։ Իշխանությունը ՔՊ-ական ավագանու անդամին ապօրինի ձևով նշանակել է համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար, բայց բացի այն, որ դա ապօրինի ձևով է արել, համայնքի բնակիչները դեմ են այս նշանակմանը»,- ասաց մեր զրուցակիցը, ապա հավելեց, որ համայնքապետը գտնվում է արձակուրդում է և իր տեղակալ Նարեկ Մկրտչյանին պաշտոնակատար է նշանակել, իսկ Աշխատանքային օրենսգիրքը թույլ չի տալիս արձակուրդում եղած ժամանակ մարդուն աշխատանքից ազատել և ժամանակավոր պաշտոնակատար նշանակել:
Քիչ առաջ Քասախի համայքնապետարան ժամանեցին նաև ԱԻՆ-ի աշխատակիցները, որոնք էլեկտրական գործիքով (բալգարկայով) կտրում են համայանքապետարանի երկաթե դուռը, որպեսզի համայքնապետի նորանշանակ ԺՊ-ն մուտք գործի համայքնապետարան։
Նշենք նաև, որ Քասախ համայնքի ղեկավարը կալանավորված է։