Բաժիններ՝

Ստոլտենբերգը նշել է Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի միջուկային սպառազինությունների տեղակայման պայմանները

Ամերիկյան միջուկային զեքնը կարող է Արեւելյան Եվրոպայում հայտնվել, եթե Գերմանիան հրաժարվի իր տարածքում դրա տեղակայումից: Այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ նոյեմբերի 19-ին ելույթ ունենալով այն խորհրդաժողովում, որը կազմակերպել էին Գերմանայի ատլանտյան ընկերությունը եւ Անվտանգության քաղաքականության դաշնային ակադեմիան:

«Անշուշտ, Գերմանիան պետք է որոշի, թե (օտարեկրյա) միջուկային զենքի (տեղակայում) կլինի արդյոք այդ երկրում, բայց հեշտությամբ դրան այլընտրանք կարող է լինել այն, որ միջուկային զենքը կարող է հայտնվել Եվրոպայի այլ երկրներում, մասնավորապես, Գերմանիայից դեպի արեւելք»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս